Բովանդակություն
- Բաժին 1․ [Վեբ կայքի անվանումը]-ի մատչելիության հայտարարություն
- Բաժին 2․ Որքանո՞վ է այս կայքը մատչելի
- Բաժին 3․ Ոչ մատչելի բովանդակություն
- Բաժին 4․ Համապատասխանության կարգավիճակ
- Բաժին 5․ Մատչելիության կարգավորումների անհամապատասխանություններ
- Բաժին 6․ Մեծ ջանքեր պահանջող խնդիրներ
- Բաժին 7․ Արձագանքող կառուցվածք
- Բաժին 8․ Ինտերակտիվ գործիքներ և գործարքներ
- Բաժին 9․ Բովանդակություն, որը մատչելիության շրջանակներից դուրս է
- Բաժին 10․ Կայքի մատչելիության բարելավման աշխատանքներ
- Բաժին 11․ Հետադարձ կապ
- Բաժին 12․ Այս հայտարարության կազմումը
Մատչելիության հայտարարությունը հրապարակվում է .gov.am տիրույթում տեղակայված կայքերում և ենթադոմեյնների համար կիրառելի չէ:
Ստորև ներկայացված է մատչելիության հայտարարության ձևանմուշ, որը կօգնի ճիշտ կազմել համապատասխան փաստաթուղթը ձեր կայքի համար։
[*Եթե հայտարարությունը նախատեսված է բջջային հավելվածի համար, օգտագործեք «բջջային հավելված» բառերը՝ «վեբ կայք»-ի փոխարեն.
- վեբ կայքի մատչելիության հայտարարությունը հրապարակեք որպես սովորական HTML էջ,
- համոզվեք, որ մատչելիության հայտարարությունը ներկայացված է կայքի գլխավոր և մյուս բոլոր էջերում՝ որևէ հիմնական մասում, օրինակ՝ էջի ստորադրում (footer),
- բջջային հավելվածների մատչելիության հայտարարությունը հասանելի դարձրեք ձեր կայքի հավելվածների շտեմարանում,
- համոզվեք, որ հայտարարությունը կազմված է բոլորին մատչելի ձևաչափով]:
Բաժին 1․ [Վեբ կայքի անվանումը]-ի մատչելիության հայտարարություն
[*Սկսեք այն վեբ կայքերի կամ բջջային հավելվածների համառոտ նկարագրությամբ, որոնց վերաբերում է մատչելիության հայտարարությունը:
Դուք կարող եք ունենալ մատչելիության մեկ հայտարարություն մեկ կամ մի քանի դոմեյնների կամ մեկ ենթադոմեյնի համար: Հայտարարության նպատակը օգտատերերին վեբ կայքի մատչելիության վերաբերյալ բավարար տեղեկատվության տրամադրումն է:]
Մատչելիության սույն հայտարարությունը վերաբերում է [նշեք հայտարարության շրջանակը, օրինակ՝ այն վեբ կայքը կամ դոմեյնը, որտեղ կիրառվելու է հայտարարությունը]:
[*Այստեղ ներկայացրեք ընդհանուր համառոտ հայտարարություն՝ նկարագրելով, թե վեբ կայքն ինչ հնարավորություններ է տալիս հաշմանդամություն ունեցող անձանց: Եթե նշելու որևէ կոնկրետ փաստ չկա, այս հատվածն ամբողջությամբ բաց թողեք:]
Տվյալ վեբ կայքը ստեղծել է [պետական մարմնի անվանումը]: Մեր նպատակն է վեբ կայքը հասանելի դարձնել հնարավորինս շատ մարդկանց:
Դուք պետք է կարողանաք՝
- մեծացնել էկրանի չափսերը մինչև 200%՝ տեքստն էկրանից դուրս չթողնելով,
- ամբողջովին օգտվել կայքից՝ գործածելով միայն ստեղնաշար,
- ամբողջովին օգտվել կայքից՝ գործածելով խոսքը ճանաչող ծրագրեր,
- էկրանի ընթերցիչներով լսել կայքի հիմնական բովանդակությունը:
[*Կայքում էկրանընթերցիչների կիրառությունը այժմ փորձարկման փուլում է: Գույները և գունային հակադրությունները ստեղծված են WCAG 2.1 AA ստանդարտներին համահունչ։]
[Պետական մարմնի անվանումը] պարտավորվում է ապահովել իր կայքի մատչելիությունը՝ համաձայն թվայնացման սկզբունքների։
Բաժին 2․ Որքանո՞վ է այս կայքը մատչելի
[*Այս բաժինն օգտագործեք` հաշմանդամություն ունեցող անձանց տեղեկացնելու հետևյալի մասին.
- ինչպես շրջանցել կայքի որևէ բաղադրիչ,
- այլընտրանքային ինչպիսի տարբերակներից օգտվել՝ իրենց սարքերը կիրառելու փորձերի վրա ավելորդ ժամանակ ծախսելու փոխարեն:]
Վեբ կայքի որոշ մասեր ամբողջությամբ մատչելի չեն, օրինակ՝
- տեքստն ամբողջությամբ չի տեղավորվի մեկ սյունակում, երբ դուք փոխեք դիտարկչի պատուհանի չափսերը,
- առկա են pdf և zip ֆորմատներով որոշ ֆայլերի հղումներ, որոնք հաճախ հասանելի չեն էկրանընթերցիչներին,
- դուք չեք կարող ձևափոխել տողերի բարձրությունը կամ տեքստի բացատները,
- էկրանընթերցիչ օգտագործելիս դուք չեք կարող անցում կատարել դեպի գլխավոր էջ,
- կայքում այժմ կիրառելի չեն խոսքը ճանաչող սարքերը,
- կան տեսանյութեր, որոնք ենթագրեր չունեն,
- հետադարձ կապի էջի քարտեզը մեծացնելու հնարավորությունը սահմանափակ է,
- առցանց ձևանմուշի միայն մի մասն է նավարկվում ստեղնաշարի միջոցով:
Բաժին 3․ Ոչ մատչելի բովանդակություն
Եթե վեբ կայքն ամբողջությամբ համապատասխանում է WCAG 2.1 AA մակարդակին, դուք կարող եք «Ոչ մատչելի բովանդակություն» բաժինը բաց թողնել: Հակառակ դեպքում մի փոփոխեք «Ոչ մատչելի բովանդակություն» բաժնի վերնագիրը կամ այն ձևակերպեք այսպես. «Ստորև ներկայացված բովանդակությունը մատչելի չէ հետևյալ պատճառներով»: Սա պարտադիր պահանջ է:
Մի փոփոխեք «Մատչելիության կարգավորումների անհամապատասխանություններ», «Մեծ ջանքեր պահանջող խնդիրներ» կամ «Բովանդակություն, որը դուրս է մատչելիության կարգավորումների շրջանակից» վերնագրերը․ դրանք նույնպես պարտադիր են:
Սակայն եթե դուք ցանկանում եք թվարկել կոնկրետ խնդիրներ, կարող եք այս ենթաբաժինները ներկայացնել ավելի փոքր մասերով, օրինակ՝ «Արձագանքող կառուցվածք» կամ «Ինտերակտիվ գործիքներ և գործարքներ» և այլն:
Բաժին 4․ Համապատասխանության կարգավիճակ
Այս հատվածում պետք է հստակ ձևակերպեք կայքի մատչելիության համապատասխանության կարգավիճակը՝ ընտրելով 3 տարբերակներից մեկը: Այն պետք է հիմնված լինի ձեր իրականացրած մատչելիության փորձարկումների վրա.
- [Տարբերակ 1. Կայքը լիովին համապատասխանում է WCAG 2.1 AA ստանդարտներին:]
- [Տարբերակ 2. Կայքը մասամբ է համապատասխանում WCAG 2.1 AA ստանդարտներին:]
- [Տարբերակ 3. Կայքը չի համապատասխանում WCAG 2.1 AA ստանդարտներին:]
Եթե կայքը մասամբ է համապատասխանում կամ չի համապատասխանում WCAG 2.1 AA ստանդարտներին, դուք պետք է բացատրեք դրա պատճառը: Հնարավոր պատճառներ կարող են լինել հետևյալը․
- անհամապատասխանություն․ սա նշանակում է, որ խնդրահարույց բովանդակությունը սահմանված կարգավորումների շրջանակում է, սակայն մատչելիության հետ կապված խնդիր կա,
- բացառություններ․ բովանդակությունը կարգավորումների շրջանակից դուրս է, կամ այն մատչելի դարձնելը ձեզանից շատ ջանքեր կպահանջի։
Այս վեբ կայքը մասնակի է համապատասխանում Web Content Accessibility Guidelines version 2.1 AA մակարդակի պահանջներին, քանի որ [գրեք հետևյալ տարբերակներից որևէ մեկը.
- անհամապատասխան մասերը,
- բացառությունները,
- անհամապատասխան մասերը և բացառությունները]:
Բաժին 5․ Մատչելիության կարգավորումների անհամապատասխանություններ
[*տվյալ ենթաբաժնում թվարկեք.
- մատչելիության խնդիրները,
- WCAG 2.1 AA չափորոշիչներից որը չի պահպանվել տվյալ խնդրի պատճառով,
- երբ եք նախատեսում լուծել խնդիրը]:
Այս ենթաբաժնում մի ընդգրկեք այն խնդիրները, որոնք չափազանց մեծ ու չարդարացված ջանքեր ու ծանրաբեռնվածություն են պահանջում, կամ խնդիրը դուրս է մատչելիության կարգավորումների շրջանակից:
Խնդիրները կարող եք ձևակերպել այսպես․
- Որոշ պատկերներ չունեն այլընտրանքային տեքստեր, և էկրանի ընթերցիչներ կիրառող օգտատերերը տեղեկատվություն ստանալ չեն կարող:
- Մենք նախատեսում ենք այլընտրանքային տեքստեր տեղադրել բոլոր պատկերների համար մինչև [նշել ժամկետ]:
Նոր բովանդակություն հրապարակելիս մենք պետք է համոզված լինենք, որ պատկերները կիրառվում են մատչելիության ստանդարտներին համապատասխան:
Բաժին 6․ Մեծ ջանքեր պահանջող խնդիրներ
[*Այս ենթաբաժնում ներկայացրեք մատչելիության այն խնդիրները, որոնց լուծումը ձեր համոզմամբ մեծ ջանքեր ու ռեսուրսներ կպահանջի:
Հիշեք, որ այն, ինչը տվյալ պահին մեծ ծանրաբեռնվածություն է պահանջում, հանգամանքների զարգացումներին զուգահեռ կարող է փոփոխվել։]
Բաժին 7․ Արձագանքող կառուցվածք
Էջի վերադիրում կրկնվող տեղեկատվության բացառումը հնարավոր չէ։
Սարքի դիրքը ուղղահայացից հորիզոնականի փոփոխումը երբեմն կարող է առաջացնել բովանդակության տեսանելիության խնդիրներ։
Տեքստի չափը փոփոխելիս հնարավոր են բովանդակության որոշ մասերի համընկնումներ։
Բաժին 8․ Ինտերակտիվ գործիքներ և գործարքներ
Մեր կողմից մշակված ինտերակտիվ որոշ ձևանմուշներից օգտվելը միայն ստեղնաշարի կիրառմամբ կարող է բարդություններ առաջացնել։
Մեր ձևանմուշները մշակվում և տեղակայվում են երրորդ կողմի ծրագրակազմի միջոցով և պետք է լինեն մեր կայքին համահունչ:
Մենք գնահատել ենք նավարկության (նավիգացիա) և տեղեկատվության հասանելիության, ինչպես նաև ինտերակտիվ գործիքների և գործարքների հետ կապված խնդիրների շտկման արժեքը: Կարծում ենք, որ այժմ այդ խնդիրների լուծումը չարդարացված անհամաչափ ռեսուրսներ կպահանջի։
Մենք կիրականացնենք ևս մեկ գնահատում, երբ մատակարարի պայմանագիրը երկարաձգվի, ինչի նախատեսվող ժամկետը [մոտավոր ժամկետներ]-ն է:
Բաժին 9․ Բովանդակություն, որը մատչելիության շրջանակներից դուրս է
[*Այս ենթաբաժնում թվարկեք մատչելիության այն խնդիրները, որոնք դուրս են մատչելիության կարգավորումների շրջանակից]:
PDF և այլ տեսակի փաստաթղթեր
PDF և Word ձևաչափով մեր որոշ փաստաթղթեր որոշիչ դեր ունեն մեր կողմից ծառայությունների մատուցման գործում: Օրինակ՝ մենք ունենք Word ձևաչափով հրապարակված ձևանմուշներ, ինչպես նաև PDF փաստաթղթեր, որոնք տեղեկատվություն են պարունակում այն մասին, թե մեր ծառայությունները ինչպես կարող են հասանելի լինել օգտատերերին: Մինչև [նշել ժամկետ] մենք նախատեսում ենք կարգավորել այդ փաստաթղթերը կամ դրանք փոխարինել HTML էջերով:
Մատչելիության կարգավորումներով չի պահանջվում պահպանել PDF կամ այլ տեսակի փաստաթղթեր, որոնք հրապարակված են մինչև [նշել ժամկետ], եթե դրանք ծառայությունը մատուցելու տեսանկյունից որոշիչ չեն:
Մեր կողմից հրապարակվող ցանկացած նոր PDF կամ Word փաստաթուղթ պետք է համապատասխանի մատչելիության չափորոշիչներին:
Ուղիղ հեռարձակվող տեսանյութ
Մենք չենք նախատեսում ուղիղ հեռարձակվող տեսանյութերին ավելացնել ենթագրեր, քանի որ մատչելիության պահանջները դրանց չեն վերաբերում:
Բաժին 10․ Կայքի մատչելիության բարելավման աշխատանքներ
[*Մատչելիության բարելավման ճանապարհային քարտեզի հրապարակումը պարտադիր չէ: Կարող եք այն հրապարակել, եթե ցանկանում եք մասնավորեցնել մատչելիության խնդիրների լուծման կարգը, և դրա համար մատչելիության հայտարարությունում համապատասխան բաժին հատկացված չէ։
Մատչելիության մեր ճանապարհային քարտեզը [նշել քարտեզի հղումը], ցույց է տալիս, թե ինչպես և երբ ենք նախատեսում բարելավել այս կայքի մատչելիությունը:
Բաժին 11․ Հետադարձ կապ
Եթե կայքից օգտվելիս առաջացել են բարդություններ, նկատել եք որևէ խնդիր, որը նշված չէ այս էջում, կամ կարծում եք, որ դա չի համապատասխանում մատչելիության պահանջներին, տեղեկացրեք մեզ՝
- էլ. փոստով՝ [էլեկտրոնային փոստի հասցե],
- հեռախոսով՝ [հեռախոսահամար],
- սոցիալական ցանցերով [Ֆեյսբուք, Տելեգրամ, Թվիթեր, Ինստագրամ]:
Մենք կդիտարկենք ձեր առաջարկը և կպատասխանենք ձեզ [օրերի թիվը] օրվա ընթացքում:
Բաժին 12․ Այս հայտարարության կազմումը
[*Մի խմբագրեք այս հատվածը․ հայտարարության կազմման ամսաթիվը նշելը պարտադիր է:
- Հայտարարությունը ստեղծվել է [նշեք այն ամսաթիվը, երբ այն հրապարակվել է]:
- Վերջին անգամ վերանայվել է [նշել ամսաթիվը]:
- Վերջին անգամ փորձարկվել է [նշել ամսաթիվը]:
- Փորձարկումն իրականացրել է [գրեք այն կատարող կազմակերպության անվանումը կամ նշեք, որ փորձարկումն ինքներդ եք իրականացրել]:
Մենք կիրառել ենք այս մոտեցումը՝ որոշելու համար, թե որ էջերն է անհրաժեշտ թեստավորել [ավելացրեք հղում՝ հիմնավորելով թեստավորման համար առանձնացված էջերի ընտրությունը]:
[Ձևանմուշներ կազմելիս այս սկզբունքները կիրառելու կարիք չկա, սակայն դուք պետք է հղում կատարեք այն բովանդակությանը, որտեղ նկարագրվում է, թե ինչպես եք թեստավորումներ իրականացրել և ընտրություն կատարել: Եթե ձեր կայքը թեստավորում է աուդիտ իրականացնող երրորդ կողմ, ապա նա պետք է ընդգրկի ձևանմուշ կազմելու մանրամասները, իսկ դուք կարող եք միայն հղում կատարել դրանց]:
Մատչելիության թեստավորման մասին ամբողջական տեղեկատվությունը կարող եք գտնել այստեղ [ավելացրեք հղում]:
Հրապարակված մատչելիության հայտարարության օրինակ կարող եք տեսնել այստեղ։
Մեկնաբանություններ