Ինչո՞ւ է սա կարևոր

  • Որոշ ծառայություններ թվայնացված են, սակայն առցանց հարթակում շարունակում են օգտագործվել դիմումների թղթային ձևերը։
  • Այդ ձևերն առցանց հարթակում նույնությամբ կրկնօրինակելը կարող է օգտատիրոջ համար ավելի բարդացնել ծառայությունից օգտվելու և հայտը ներկայացնելու գործընթացը։
  • Օգտատիրոջ լավագույն փորձառությունն ապահովելու համար առցանց ձևերը պետք է լինեն պարզ և կիրառելի։

Ինչպե՞ս կիրառել

  • Դիմումների թղթային ձևերն առցանց հարթակում մի կրկնօրինակեք:
  • Հետևեք առցանց ձևերի կազմման ուղեցույցին։
  • Թվային ծառայությունը մշակելիս ուսումնասիրեք հավաքված տվյալներից յուրաքանչյուրի դերը (կարող եք կիրառել տվյալների քարտեզագրման մեթոդը):
  • Եթե այլ շտեմարաններում առկա տվյալներ եք հավաքում, ապա ապահովեք դրանց անվտանգ ստացումը շտեմարանի պատասխանատուից։ Այդ նպատակով կարող եք օգտագործել փոխգործելիության հարթակը:
  • Շատ դեպքերում դիմումի ձևն օրենքի մաս է կազմում, ուստի եթե ցանկանում եք այն փոփոխել, նախապես պարզեք՝ օրենքում փոփոխություն կատարելու կարիք կա, թե ոչ:
  • Օգտատիրոջը միշտ տրամադրեք հստակ տեղեկատվություն այն մասին, թե ինչ է տեղի ունենալու առցանց հայտը ներկայացնելուց հետո, օրինակ՝ երբ է նա ստանալու հայտի պատասխանը, ինչպես է տեղեկացվելու իր հայտի կարգավիճակի մասին և այլն։
  • Հայտի առցանց ձևերը թեստավորեք օգտատերերի հետ, որպեսզի համոզվեք, որ նրանք կարողանում են հեշտությամբ կիրառել դրանք։

Գործիքներ և ձևանմուշներ

Ձեռք բերվող ծառայության տեխնիկական առաջադրանքում ներառվող տեքստեր՝ թվայնացման ստանդարտների պահանջներին համապատասխանելու համար