Ինչո՞ւ է սա կարևոր

Ճկուն (agile) մեթոդների կիրառությամբ ծառայությունը ստեղծվում է քայլ առ քայլ, ապա փորձարկվում և գործարկվում է ըստ փուլերի՝ պահպանելով հետադարձ կապն օգտատերերի հետ։ Ծառայության և թիմի աշխատանքը ճկուն մեթոդներով կազմակերպելով՝ կարող եք կանխել ծառայության գործարկումից հետո առաջացող բազմաթիվ խնդիրներ։ 

Ինչպե՞ս կիրառել

  • Թվային ծառայության նախագծման և գործարկման աշխատանքները կազմակերպեք ճկուն մեթոդներով, այսինքն՝ աշխատանքային գործընթացներին զուգահեռ ստուգեք, ուսումնասիրեք և բարելավեք ծառայությունը։
  • Թիմի հետ կազմակերպեք ամենօրյա քննարկումներ՝ աշխատանքների ներկա ընթացքը հասկանալու համար։
  • Կիրառեք թիմի աշխատանքները կառավարող գործիքներ, որոնք թույլ կտան ունենալ հասանելիություն, օրինակ, ծառայությունը ծրագրավորող մասնագետների թիմի աշխատանքներին և հետևել առաջադրանքների կատարմանը։
  • Կիրառեք ճկուն մեթոդներով կառավարման մեխանիզմներ և համոզվեք, որ համապատասխան պատասխանատու անձինք լիովին տեղյակ են ծառայության հետ կապված գործընթացներին:
  • Գնահատեք աշխատանքների առաջընթացը և կազմեք հաշվետվություններ։

Գործիքներ և ձևանմուշներ

Ձեռք բերվող ծառայության տեխնիկական առաջադրանքում ներառվող տեքստեր՝ թվայնացման ստանդարտների պահանջների բավարարման համար