Բովանդակություն
Ինչու՞ է սա կարևոր
Ամպային հոսթինգի ծառայությունները որոշ դեպքերում ավելի արդյունավետ են, քան սերվերային ավանդական համակարգերը, քանի որ՝
- պետական մարմինների համար սերվերների և սերվերային հզորությունների ձեռքբերումն այլևս կապիտալ ծախս չէ, որը պահանջում է կանոնավոր սպասարկում և ժամանակի ընթացքում փոխարինում։ Դա ավելի ճկուն գործառնական ծախս է, որն ըստ պահանջի կարող է աճել կամ նվազել,
- ամպային հոսթինգի մատակարարներն աշխատում են միջազգային խիստ ստանդարտներին համապատասխան՝ ապահովելով անվտանգության բարձր մակարդակ,
- ծրագրակազմը՝ որպես ծառայություն (SaaS – software as a service), ամենահայտնի արտադրանքներից շատերը հիմնված են ամպային լուծումների վրա: Դա նշանակում է, որ շատ դեպքերում կարելի է խուսափել հատուկ ծրագրավորված գործիքներից, ինչն ավելի արագ լուծում կարող է լինել։
Եթե դիտարկում եք ամպային լուծումների կիրառման տարբերակը, դուք պետք է շատ հստակ կերպով սահմանեք, թե որ տվյալներն է պետք հավաքել (իրականացնելով տվյալների դասակարգում), ինչպես և որտեղ են պահվում այդ տվյալները՝ չհակասելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքին։
Ինչպե՞ս կիրառել
- Տվյալների դասակարգումից և քարտեզագրումից հետո դիտարկեք առաջարկվող լուծումները կամ դրանց մի մասը ամպային հոսթինգում տեղակայելու կամ SaaS գործիքներ կիրառելու հնարավորությունը,
- հնարավոր տարբերակները քննարկեք ՀՏՀԳ-ի կիբերանվտանգության թիմի և ԱԱԾ-ի հետ,
- նկատի ունեցեք ամպային հոսթինգի՝ անվտանգության հավատարմագրում ունեցող մատակարարների առկայությունը,
- կատարեք ամպային հոսթինգի ծախսերի նախահաշվարկ՝ ըստ ծառայության ակնկալվող ծավալների: Ծառայության մոտավոր գնի հաշվարկման նպատակով նախքան մրցույթը կարող եք խորհրդակցել ամպային հոսթինգի մատակարարների հետ: ՀՀ մասնավոր հատվածում ծրագրային ապահովման կազմակերպությունների մեծ մասն արդեն ունի ամպային հոսթինգով աշխատելու փորձառություն: Ձեր կազմակերպությունը կարող է կիրառել նաև նրանց փորձը,
- գնահատեք արդեն գործարկված ծառայություններն ամպային հոսթինգի տիրույթ տեղափոխելու ծախսարդյունավետությունը։
Հաշվի առնելով նկարագրվածը՝ Տեղեկատվական համակարգերի կառավարման խորհուրդը ներկայումս ակտիվ քննարկումներ է վարում ամպային ծառայությունների կիրառման հստակ քաղաքականության մշակման ուղղությամբ։ Այս ստանդարտը հետագայում կխմբագրվի՝ համաձայն ընդունված քաղաքականության։
Քանի դեռ նշված քաղաքականությունը վերջնականորեն հաստատված չէ, առաջարկում ենք յուրաքանչյուր դեպք դիտարկել անհատապես՝ բացահայտելով ամպային հոսթինգի կիրառման հնարավորությունը։ Այդ նպատակով կարող եք կապ հաստատել Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության հետ հետևյալ հղումով՝ info@isaa.am:
*Թվայնացման 14-րդ սկզբունքը մշակման փուլում է։
Մեկնաբանություններ
Կադաստրի կոմիտե on 2023-10-30 16:37:38
Ուղեցույց մշակող թիմ on 2023-10-30 16:36:49