Այս էջում ներկայացված է ծառայությունների թվայնացման պահանջների և ուղեցույցների բովանդակությունում կիրառվող անգլերեն տերմինների և դրանց հայերեն համարժեքների ցանկը՝ հակիրճ նկարագրություններով։ 

Ցանկը մշակման փուլում է և պարբերաբար թարմացվում է։ 

Տերմինները մեկնաբանված են՝ ըստ համատեքստում արտահայտած իմաստի։

Անգլերեն տարբերակՀայերեն տարբերակՆկարագրություն
Accommodations for blindness and low visionՍարքավորումներ կույրերի կամ տեսողության խնդիրներ ունեցողների համարՄեծ տառատեսակով ու վառ գունավորմամբ ստեղնաշարեր, լույսի աղբյուրը որոշող, գույները ճանաչող սարքեր, խոսող հաշվիչներ, էկրանընթերցիչներ և այլն
Accompanying textsՈւղեկցող տեքստերԼրացուցիչ տեքստ, որը բացատրություն կամ տեղեկատվություն է տրամադրում՝ կապված առաջնային փաստաթղթի կամ բովանդակության հետ:
AlternativeԱյլընտրանքհամազոր տարբերակի ընտրության հնարավորություն
Application programming interface (API)Հավելվածների նախագծման միջերես (ինտերֆեյս)Ծրագրակազմի և հավելվածների ստեղծման ընթացակարգերի և գործիքների շարք, որը ծրագրային տարբեր համակարգերին թույլ է տալիս հաղորդակցվել։
Audio controlԱուդիո կառավարումՁայնի ինքնաշխատ կիրառության բացառում
AutomatԻնքնաշխատԻնքնուրույն՝ անձնական նախաձեռնությամբ կամ առանց արտաքին միջամտության աշխատող
BaseՇտեմարանՈրոշակի կարգով կազմակերպված տարրերի համախումբ, որտեղ դրանք պահպանվում են՝ համաձայն նախապես որոշված նշանակման (օրինակ՝ տվյալների շտեմարան):
BaselineԲազային գիծԳնահատումների մեկնարկային կետ կամ չափանիշ, որի հետ կարող են կատարվել համեմատություններ:
BrainstormingՄտագրոհ, քննարկումԽնդիրների լուծման ստեղծագործական տեխնիկա, որը խրախուսում է մասնակիցների ազատ մտածողությունը, ստեղծարարությունը և համագործակցությունը: Նախագծային թիմերը այն կիրառում են գաղափարներ գեներացնելու կամ լուծումներ գտնելու նպատակով։
BreadcrumbsՆավարկման հետագիծՆավիգացիոն ուղին, որն օգնում է օգտատերերին հասկանալ տվյալ պահին իրենց գտնվելու վայրը վեբկայքի հիերարխիայում և կայքի կառուցվածքի միջոցով հետ գնալու հնարավորություն է տալիս: Սովորաբար ցուցադրվում է որպես հղումների հորիզոնական կամ ուղղահայաց ցանկ վեբ էջի վերին հատվածում՝ առաջնային նավիգացիոն ընտրացանկից կամ էջի վերնագրից անմիջապես հետո:
BrowserԴիտարկիչ, բրաուզերԾրագրային հավելված, որն օգտագործվում է համացանց բովանդակություն վերբեռնելու, ներբեռնելու և ցուցադրելու համար՝ ներառյալ վեբ էջերը, պատկերները և մուլտիմեդիան:
Business caseԲիզնես մոդել, բիզնես քեյսԳրավոր փաստաթուղթ, որը ներկայացնում է որևէ բիզնես նախագծի կամ որոշման հիմնավորումը՝ հղում կատարելով ակնկալվող ծախսերին, օգուտներին և ռիսկերին: Ներառում է նաև ընկերության նպատակները և դրանց հասնելու ուղիները։
CaptionsԵնթագրեր, տիտրերՏեքստային նկարագրություններ, որոնք ցուցադրվում են վիդեո կամ աուդիո բովանդակությանը զուգահեռ՝ տվյալ բովանդակությունը և հնչյունները փոխանցելու համար։ Հիմնականում օգնում են լսողության խնդիրներ ունեցողներին։
Central service platformԾառայությունների միասնական հարթակԿենտրոնացված ենթակառուցվածք կամ համակարգ, որը ցանցային միջավայրում ապահովում է ծառայությունների լայն շրջանակ: Այսպիսի հարթակները նախագծված են տարբեր ծառայություններ, գործիքներ կամ ռեսուրսներ առաջարկելու համար:
CheckboxՆշավանդակՕգտատիրոջ ինտերֆեյսի գրաֆիկական տարր, որը թույլ է տալիս կատարել մեկից ավելի ընտրություն և հաճախ ներկայացված է քառակուսի վանդակի տեսքով։
ClickableՍեղմելիԿոճակը, տեքստը կամ ցանկացած այլ տարրը մկնիկով սեղմելու և հավելյալ տեղեկատվություն տեսնելու հնարավորությունը
Cognitive limitationsՃանաչողական սահմանափակումներՃանաչողական գործառույթների՝ տեղեկատվության ընկալման, վերամշակման, վերլուծության, մտապահման, փոխանակման և դրա հիման վրա՝ մտավոր և ֆիզիկական գործունեության խանգարումներ
Common componentsԸնդհանուր բաղադրիչներՍտանդարտացված մասեր կամ տարրեր, որոնք միասնաբար օգտագործվում են տարբեր համակարգերում կամ նախագծերում` իրենց ֆունկցիոնալության և փոխգործելիության շնորհիվ։ Դրանք բազմակի օգտագործման կոդեր, մոդուլներ կամ գրադարաններ են, որոնց միջոցով հնարավոր է իրականացնել ստանդարտացված գործառույթներ (օրինակ՝ «Հենակետ» դիզայն համակարգի ձևանմուշների գրադարանը)։
ConfigurationԿարգավորում, կոնֆիգուրացիաՊարամետր, որը սահմանում է, թե ինչպես է աշխատում ծրագրակազմը, համակարգը, սարքավորումը կամ բաղադրիչների դասավորությունը համակարգի ներսում:
ConsistentԿայուն, համահունչ, միասնական
Consistent identificationՄիասնական նույնականացումՄիատեսակ և անփոփոխ մեթոդների կամ չափանիշների կիրառություն՝ տարբեր իրավիճակներում անհատներին, սուբյեկտներին կամ առարկաներին նույնականացնելու, ճանաչելու և տարբերակելու համար
ContrastՀակադրություն, ցայտունությունՊայծառության կամ գույնի ընդգծվածությունը, որն առարկան կամ տեքստը պատկերում է ֆոնից, էկրանից կամ այլ առարկաներից տարբերվող կերպով։
Cookie banner (Cookie notification)Ծանուցում քուքիների մասինԾանուցում կայքէջում, որն այցելուներին տեղեկացնում է քուքիների օգտագործման մասին՝ հաճախ պահանջելով նրանց համաձայնությունը։
Cost per transactionՄեկ գործարքի արժեքըՄեկ գործարքի իրականացման համար կազմակերպության կողմից կատարված ընդհանուր ծախսերը, որոնք հաշվարկվում են` որոշակի գործարքների հետ կապված ընդհանուր ծախսերը բաժանելով այդ գործարքների թվին։
DataՏվյալներՓաստերի, վիճակագրության կամ տեղեկատվության հավաքածուներ, որոնք կարող են ներառել թվեր, տեքստեր, պատկերներ կամ մուլտիմեդիա: Չմշակված վիճակում ինքնուրույն իմաստ չեն հաղորդում, սակայն երբ կազմակերպվում, վերլուծվում և մեկնաբանվում են, կարող են օգտագործվել տեղեկատվություն ստանալու, հիմնավոր որոշումներ կայացնելու և տարբեր երևույթների վերաբերյալ պատկերացում կազմելու համար:
DatabaseՏվյալների շտեմարանԿոնկրետ տրամաբանությամբ և կառուցվածքով ներկայացված տվյալների հավաքածու, ուր կարելի է հեշտությամբ մուտք գործել, կառավարել և թարմացնել:
Design ‘wireframes’ (prototypes)Դիզայնի կաղապարներ, նախատիպերԿայքի, հավելվածի կամ արտադրանքի տարրերի դասավորության և ֆունկցիոնալության պարզեցված ձևանմուշ, կաղապար
Design ThinkingԴիզայն մտածելակերպՄեթոդաբանություն, որը կենտրոնանում է օգտատերերի կարիքների և հեշտ ընկալման վրա՝ նորարար և մարդակենտրոն լուծումներ գտնելու նպատակով: Հիմնված է համագործակցության, ստեղծարարության և փորձարարության վրա։
DeviceՍարք
Digital environmentԹվային միջավայրԹվային կամ առցանց էկոհամակարգ, ներառում է թվային հարթակների, տեխնոլոգիաների և ծառայությունների լայն շրջանակ, որոնք հեշտացնում են հաղորդակցությունը, համագործակցությունը, տեղեկատվության փոխանակումը և գործարքները։
Digital take-upԹվային ծառայության առցանց կիրառումԱնհատների կամ կազմակերպությունների կողմից թվային տեխնոլոգիաների, ծառայությունների կամ լուծումների ընդունումը՝ արտացոլելով, թե թվային գործիքները որքանով են ընդգրկվել և ինտեգրվել առօրյա գործունեության մեջ։
Endpoint security productsՍարքավորումների անվտանգությունն ապահովող գործիքներԾրագրային գործիքներ` նախատեսված ցանցին միացված սարքերը (օրինակ՝ համակարգիչներ, սմարթֆոններ) կիբեր սպառնալիքներից պաշտպանելու համար։ Դրանք ապահովում են անվտանգային կանոնները, կանխում չարտոնված մուտքերը կամ վնասակար հարձակումները։
EpicsԷպիկներՆախագծերի կառավարման ոլորտում տերմինը նկարագրում է մեծածավալ և բարդ աշխատանք, որը կարելի է բաժանել փոքր առաջադրանքների՝ հիմնվելով օգտատերերի կարիքների վրա։ Նպատակն է մեծ նախագծերն ավելի հեշտ կառավարելի բաղադրիչների բաժանելը։
FooterԷջի ստորին հատված, ստորադիրԿայքէջի ստորին հատվածը, որտեղ սովորաբար ներկայացված են լինում տեղեկություններ կայքի բաժինների վերաբերյալ, հղում մատչելիության հայտարարությանը և կիրառվող լիցենզիաներին։ Այս հատվածը բոլոր էջերում կրկնվում է։
FirewallԹվային անվտանգության համակարգ, որը վերահսկում է ցանցի մուտքային ու ելքային հոսքերը՝ տվյալները և համակարգերը չարտոնված մուտքից պաշտպանելու համար։
FormԱռցանց ձևԹվային փաստաթուղթ կամ ինտերակտիվ վեբ էջ, որը համացանցի միջոցով օգտատերերին թույլ է տալիս մուտքագրել և ներկայացնել տվյալները էլեկտրոնային եղանակով:
GuidanceՈւղղորդում, ցուցում, խորհրդատվությունՈրևէ նպատակի իրագործմանն ուղղված խորհուրդ կամ տեղեկատվություն, որը հաճախ տրվում է փորձագետի կողմից և կարող է ներկայացվել փաստաթղթի տեսքով։
HeaderԷջի վերին հատված, վերադիրԿայքէջի վերին հատվածը, որտեղ սովորաբար տեղադրված է լինում գլխավոր մենյուն, և որը կրկնվում է բոլոր էջերում։
HostingՀոսթինգԾառայություն, որը սերվերների վրա վեբկայքերի կամ ծրագրային հավելվածների համար ապահովում է պահոցային տարածք՝ դրանք հասանելի դարձնելով ինտերնետի միջոցով։
HoverԿուրսորի ցուցադրում, հովեր կուրսորՀամակարգչային մկնիկի կուրսորը ինտերակտիվ տարրի վրա տեղափոխելու գործողությունն է՝ առանց այն սեղմելու: Այդ ընթացքում կարող են գործարկվել տեսողական և ինտերակտիվ տարբեր էֆեկտներ՝ հետադարձ կապ կամ լրացուցիչ տեղեկատվություն տրամադրելու համար:
IconՊատկերակՓոքր, պարզեցված գրաֆիկական նշան, որն օգտագործվում է օգտատերերի միջերեսներում (UI), ծրագրային հավելվածներում, վեբկայքերում և թվային ու վիզուալ այլ տիրույթներում՝ տեղեկատվությունն արագ և ինտուիտիվ փոխանցելու համար:
Improvement of efficiencyԱրդյունավետության բարձրացումՈրևէ առաջադրանքի կամ գործընթացի համար ավելի քիչ ժամանակ, ջանքեր և ռեսուրսներ պահանջող լուծումների ստեղծում, որը թույլ է տալիս պահպանել կամ բարձրացնել վերջնարդյունքի որակը։
Individuals and interactionsԱնհատներ ու փոխազդեցություններՃկուն մեթոդների Մանիֆեստի հիմնարար հասկացություններից է։ Կարևորում է անհատների միջև տեղեկատվության փոխանակումը, տարբեր գործընթացներում նրանց ներգրավումը, արդյունքների բազմակողմ ազդեցությունը ներգրավված կողմերի համար։
InterfaceՄիջերեսՏարբեր համակարգերի, բաղադրիչների կամ սուբյեկտների միջև հաղորդակցության կետ, թույլ է տալիս փոխանակել տեղեկատվություն, կատարել գործողություններ և արդյունավետորեն փոխգործակցել։
InteroperabilityՓոխգործելիությունՏարբեր համակարգերի, սարքերի կամ ծրագրային հավելվածների համատեղ աշխատանքի և տեղեկատվության կամ տվյալների անխափան ու արդյունավետ փոխանակման կարողությունն է:
IP AddressIP հասցեներԵզակի հասցե, որը նույնականացնում է սարքը համացանցում կամ տեղական ցանցում: Internet Protocol` «Ինտերնետ արձանագրություն», կանոնների շարք է՝ ուղղված համացանցի կամ տեղական ցանցի միջոցով ուղարկվող տվյալների ձևաչափի կարգավորմանը:
IterationՊարբերական վերանայում, իտերացիա, կրկնումՀիմնարար հասկացություն է թվային ոլորտում, վերաբերում է քայլերի կամ գործողությունների կրկնմանը, որ կատարվում է աստիճանական բարելավումների կամ ճշգրտումների միջոցով ցանկալի արդյունքին հասնելու կամ խնդիրը լուծելու համար։
Key performance indicators (KPIs)Հիմնական արդյունքային ցուցանիշներՉափումներ կամ տվյալներ են, որոնք կիրառում են կազմակերպությունները՝ որոշակի նպատակների և խնդիրների ուղղությամբ առաջընթացը գրանցելու նպատակով: KPI-ները թույլ են տալիս չափել, գնահատել ընտրված ռազմավարության արդյունավետությունը և հիմնավոր որոշումներ կայացնել:
keywordsՀիմնաբառեր, բանալի բառերՀատուկ բառեր կամ արտահայտություններ, որոնք օգտագործվում են փաստաթղթի բովանդակությունը նկարագրելու համար, հաճախ օգտագործվում են որոնման և ինդեքսավորման գործընթացներում՝ արագ և ճշգրիտ որոնումը հեշտացնելու համար:
LayoutԿառուցվածք, դասավորությունԲաղադրիչների տեսանելի դասավորությունը կամ ձևավորումը փաստաթղթում, կայքէջում, օգտատիրոջ միջերեսում կամ ցանկացած այլ միջավայրում, որտեղ տեսողական գործոնը կարևոր է: Այն որոշում է տեքստերի, պատկերների, գրաֆիկայի կամ բովանդակության այլ բաղադրիչների դասավորումը տվյալ միջավայրում համահունչ և էսթետիկ կերպով։
Life eventԿյանքի իրադարձություն
Limited movementՍահմանափակ շարժում/շարժունակությունԱնհատի ֆիզիկական շարժունակության՝ մարմինը ազատ և հեշտությամբ շարժելու ունակության բացակայություն՝ պայմանավորված տարբեր գործոններով՝ հաշմանդամություն, վնասվածքներ կամ շրջակա միջավայրի սահմանափակումներ
Live EnvironmentԻրական միջավայրՊարամետրեր կամ համատեքստ, որտեղ համակարգերը կամ գործընթացները աշխատում են իրական ժամանակի և տարածության մեջ՝ ի տարբերություն փորձարկման միջավայրի։
LogԼոգ, տեղեկամատյան, գրանցամատյանՀամակարգում կամ հավելվածում տեղի ունեցող իրադարձությունների կամ գործողությունների գրառում՝ ըստ ժամանակագրական կարգի, օգտագործվում է անսարքությունների վերացման, անվտանգության և համակարգի օգտագործման վերլուծությունների նպատակով։
Logical structuresՏրամաբանական կառույցներՏեղեկատվություն կամ տվյալներ ներկայացնելու և կազմակերպելու իմաստային ձևեր, որոնք հեշտացնում են դրանց ընկալումը: Կիրառվում են տարբեր ոլորտներում՝ համակարգչային գիտություն, մաթեմատիկա, տվյալների վերլուծություն և այլն, կարգ ու պարզություն ստեղծելու համար:
Logo, trademarkՏարբերանշան, ապրանքային նշան, լոգոԳրաֆիկական սիմվոլ կամ դիզայն, որն օգտագործվում է ընկերության, ապրանքանիշի կամ կազմակերպության նույնականացման և ներկայացման համար՝ հաճախ եզակի կերպով փոխանցելով նրա ինքնությունը կամ արժեքները:
MilestoneՆշաձող, նպատակակետՆախագծի կամ գործընթացի ակնկալվող նպատակ, նշանակալի կետ կամ իրադարձություն, որի արդյունքում ձեռքբերում, առաջընթաց կամ տվյալ փուլի ավարտ է ենթադրվում:
OnboardingԾանոթացում, ընտելացումԿազմակերպությունում, համակարգում, հարթակում կամ ցանկացած միջավայրում նոր աշխատակիցների կամ օգտատերերի ինտեգրման և կողմնորոշման գործընթացն է: Կարևոր քայլ է՝ օգնելու անհատներին հարմարվելու, արդյունավետ լինելու և ներգրավվելու իրենց նոր դերերում կամ միջավայրում:
Once onlyՄիայն մեկ անգամ (սկզբունք)Օգտատերերի անձնական տվյալները միայն մեկ անգամ հավաքելու, անվտանգ կերպով պահպանելու և համակարգերի փոխգործելիության պայմաններում դրանց բազմակի կիրառության հնարավորության հիմնական սկզբունքը
One idea per paragraphՄեկ պարբերություն, մեկ միտքՎեբ բովանդակության մատչելիության հիմնական սկզբունքներից է, որի նպատակն է տեղեկատվությունը բոլոր օգտատերերին հասկանալի գրվածքներով փոխանցելը։ Ամեն պարբերության շրջանակում պետք է շարադրել մեկ հիմնական գաղափար, որը կլինի ամփոփ, հասկանալի և պարզ։
Operating systemՕպերացիոն համակարգԾրագրային ապահովում, որը կառավարում է համակարգչային տեխնիկան և ծառայություններ է մատուցում համակարգչային ծրագրերի համար՝ ծառայելով որպես միջնորդ օգտատերերի և համակարգչային տեխնիկայի միջև:
Overflow menuԼրացուցիչ ցանկ, մենյուOգտատիրոջ միջերեսի տարր է, որը սովորաբար օգտագործվում է ծրագրային հավելվածներում, կայքերում և բջջային հավելվածներում: Այն թույլ է տալիս խնայել տարածությունը․ հաճախ ներկայացված է երեք կետից բաղկացած պատկերակով, որը սեղմելիս բացվում է գործողությունների կամ կարգավորումների լրացուցիչ ցանկ։
ParsingՏրամաբանական վերլուծությունՍիմվոլների կամ տեքստի հաջորդականության վերլուծության գործընթաց՝ դրա կառուցվածքը հասկանալու և եզրահանգում կատարելու համար, օգտագործվում է համակարգչային գիտության, լեզվաբանության, տվյալների վերլուծության ոլորտում: Առաջնային նպատակն է մուտքագրված բարդ տվյալները բաժանել մասերի և ստեղծել կառուցվածքային դասավորություն, որը կարող է հեշտությամբ մշակվել կամ վերլուծվել:
PatternՁևանմուշ, նմուշ
PC (personal computer)ԱՀ (անձնական համակարգիչ)
penetration testingՆերթափանցման փորձարկումՀամակարգչային ցանցի կամ հավելվածի խոցելիության բացահայտման նպատակով իրականացվող փորձարկումներ, որոնց նպատակը համակարգի անվտանգության գնահատումն է և դրա բարելավմանն ուղղված առաջարկությունների ներկայացումը։
People with disabilitiesՀաշմանդամություն ունեցող անձինքԱնձինք, որոնք Ֆիզիկական, հոգեկան, մտավոր և (կամ) զգայական տևական խնդիրների և միջավայրային արգելքների փոխազդեցության հետևանքով մյուսների հետ հավասար հիմունքներով հասարակական կյանքին լիարժեք ու արդյունավետ մասնակցության սահմանափակումներ ունեն։
Performance metricsԿատարողականի ցուցանիշներՔանակական չափորոշիչներ, որոնք օգտագործվում են անհատի, կազմակերպության, գործընթացի կամ համակարգի արդյունավետությունը գնահատելու համար: Դրանք արժեքավոր պատկերացումներ են տալիս կատարողականի տարբեր ասպեկտների վերաբերյալ՝ թույլ տալով կայացնել հիմնավոր որոշումներ և շարունակաբար կատարելագործվել։
PhotosensitivityԼուսազգայունությունՆաև՝ ֆոտոֆոբիա, լույսի նկատմամբ գերզգայունությունն է: Լուսազգայունություն ունեցող մարդկանց մոտ լույսի ազդեցությունն առաջացնում է անհանգստություն, ցավ կամ տեսողական խանգարումներ:
PortalՀարթակ, պորտալԹվային համատեքստում առցանց հարթակ է, որը տալիս է մեկ մուտք որոշակի տեղեկատվության, ծառայությունների, ռեսուրսների և հնարավորությունների համար։
Primary buttonՀիմնական կոճակԳրաֆիկական ինտերֆեյսի տարր է, որն օգտագործվում է ծրագրային հավելվածներում, վեբկայքերում և բջջային հավելվածներում՝ նշելով էջի տվյալ հատվածում օգտատիրոջ համար ամենակարևոր կամ ակնառու գործողությունը։ Հաճախ տեսողականորեն տարբերվում է այլ կոճակներից և ինտերֆեյսի տարրերից՝ օգտատերերին դրդելով կատարել որոշակի գործողություն:
Product ManagerԱրտադրանքի (պրոդուկտի) կառավարիչ
Prototyping kitՆախատիպերի հավաքածուԳործիքների, նյութերի և բաղադրիչների շարք, որը օգտագործվում է արտադրանքի, սարքերի կամ համակարգերի նախատիպեր ստեղծելու գործընթացում: Ներկայացնում է մի շարք ռեսուրսներ՝ գաղափարներ, հայեցակարգեր և նախագծեր՝ աշխատանքներն ավելի արագ իրականացնելու և փորձարկելու համար:
ResponsiveԱրձագանքողՎեբ կայքերի և բջջային հավելվածների հատկանիշ, ըստ որի՝ դրանք հարմարվում և ցուցադրվում են տարբեր սարքերի և էկրանների վրա։ Արձագանքող դիզայնի նպատակն է ապահովել օգտատիրոջ օպտիմալ փորձառություն՝ անկախ նրանից, թե ինչ սարքից է վերջինս օգտվում։
RetrospectiveՌետրոսպեկտիվ քննարկում, հետահայաց քննարկումԱշխատանքային քննարկման ձևաչափ, որի ընթացքումթիմի անդամները գնահատում են կոնկրետ ժամանակահատվածում կատարված առաջընթացը,փորձում են վերհանել հնարավոր խնդիրները։
SaaSԾրագրակազմը՝ որպես ծառայությունԱմպային մոդել, որի դեպքում ծրագրային հավելվածները տեղադրվում և բաժանորդագրության հիմունքներով օգտատերերին տրամադրվում են համացանցի միջոցով: Այս մոդելում օգտատերերը մուտք են գործում ծրագրակազմ վեբ դիտարկիչների միջոցով՝ վերացնելով ծրագրային ապահովման տեղադրման և պահպանման անհրաժեշտությունը իրենց սարքերում:
Scanable TextԸնկալելի, սկանավորելի տեքստԵզրույթը նկարագրում է գրվածք, որը ընթերցողը կարող է ընդգրկել մեկ հայացքով և հեշտությամբ ստանալ հիմնական տեղեկատվությունը՝ առանց ամբողջ բովանդակությունը կարդալու։
Screen readerԷկրանընթերցիչ (էկրանի ընթերցիչ), էկրան ընթերցող սարքՕժանդակ տեխնոլոգիական գործիք, որը նախատեսված է տեսողության խնդիրներ կամ կուրություն ունեցող անձանց համար՝ թվային բովանդակությունից օգտվելու նպատակով։ Դրանք թվային տեքստը և գրաֆիկական տեղեկատվությունը վերածում են սինթեզված խոսքի՝ թույլ տալով օգտվողներին լսել թվային բովանդակությունը։
Secondary buttonԵրկրորդական կոճակԳրաֆիկական ինտերֆեյսի տարր, որն օգտագործվում է ծրագրային հավելվածներում, վեբկայքերում և բջջային հավելվածներում՝ օգտատերերին երկրորդական կամ պակաս ակնառու գործողությունների տարբերակներ առաջարկելու համար: Երկրորդական կոճակները սովորաբար տարբերվում են հիմնական կոճակներից և հաճախ ներկայացվում են որպես տեքստային հղումներ կամ ավելի մեղմ գույներով կոճակներ:
Sensitivity characteristicsԶգայունության բնութագրերՀամակարգերի, սարքերի կամ գործընթացների բնութագրեր, որոնք որոշում են, թե որքանով են դրանք զգայուն փոփոխությունների կամ արտաքին այլ գործոնների նկատմամբ:
Service Design kitԾառայության թվայնացման ուղեցույցԽորհուրդների, գործիքների, ձևանմուշների, մեթոդների և օգտակար այլ ռեսուրսների հավաքածու, որն օգտագործվում է թվային բարձրորակ ծառայությունների նախագծման գործընթացում:
Service managerԾառայության կառավարիչ, ծառայության մենեջերԱնձ, ով պատասխանատու է կազմակերպության կամ համակարգի ներսում կոնկրետ ծառայությունների մատուցման և որակի վերահսկման, համակարգման և ապահովման համար։
Service Owner, Product Owner,Service responsibleԾառայության (պրոդուկտի) պատասխանատու
Show and tellՑուցադրություն, ներկայացումԱշխատանքային հանդիպում, որի ընթացքումթիմը կամ թիմի անդամներից մեկըներկայացնում է որևէ թեմա։
Speech disabilitiesԽոսքի խանգարումներԽոսքային կենտրոնների գործունեության խախտման, արտասնական ապարատի այս կամ այն օրգանի վթարի, թերության հետ կապված խոսքի լիակատար կամ մասնակի խանգարում, շեղում
SprintՍպրինտ, ֆիքսված ժամանակահատվածՃկուն Agile մոտեցման ժամանակային շրջան (սովորաբար 2-ից 4 շաբաթ տևողությամբ), որի ընթացքում բազմաֆունկցիոնալ թիմն աշխատում է նախատեսված առաջադրանքների շարքն ավարտելու ուղղությամբ։
SQL InjectionSQL ներարկումԿոդի ներմուծման տեխնիկա, որի նպատակը հարձակումն է տվյալների բազայի վրա։
StakeholderՇահառուԱնհատ, խումբ կամ կազմակերպություն, որը շահագրգռված է որոշակի նախագծի կամ գործընթացի իրականացմամբ և կարող է իր վրա կրել կայացվող բիզնես որոշումների ազդեցությունը։
Stand-upՍտենդափԹիմի անդամների կարճատև, ոչ պաշտոնական հանդիպում, հաճախ՝ կանգնած դիրքում, որի ընթացքում նշում են առաջընթացը, նոր նպատակներն ու առաջադրանքները և համակարգում խնդիրները։ Այս հանդիպումները կիրառվում են ճկուն մեթոդներում՝ որպես թիմի անդամների միջև հաղորդակցությունն ու համագործակցությունը բարելավելու միջոց:
State bodyՊետական մարմինԻշխանությամբ օժտված կազմակերպություն, որը մշակում և իրականացնում է պետության քաղաքականությունը։
Style GuideՈճի ուղեցույցԲովանդակությունը գրելու, ձևաչափելու և ներկայացնելու ոճը սահմանող հիմնավորված կանոնների և խորհուրդների ամբողջություն, որի նպատակն է որևէ խնդրի շուրջ առաջարկվող բովանդակությունը համապատասխան ոճով ներկայացնելը։
Success messageՀաջողության հաղորդագրությունԾանուցում, որն ուղարկվում է օգտատիրոջը որևէ գործողության հաջողությամբ կատարման մասին տեղեկացնելու համար։
Team wallsԹիմերի աշխատանքային պատերԹիմի աշխատանքն ու առաջընթացը պատկերելու միջոց, որն օգնում է մնալ կազմակերպված, կենտրոնացած և համահունչ սահմանված նպատակներին: Խոսքը ֆիզիկական կամ թվային ցուցադրման մասին է, որտեղ թիմը ներկայացնում և կառավարում է իր աշխատանքը, առաջընթացը և առաջնահերթությունները:
Technical EnvironmentՏեխնիկական միջավայրՏարածության, արտաքին գործոնների և պայմանների ամբողջություն, որը կարևոր է հատկապես որևէ տեխնոլոգիայի փորձարկման, զարգացման կամ օգտագործման վերաբերյալ որոշումներ կայացնելիս։
Test EnvironmentԹեստավորման միջավայրՓորձարկման նպատակով ստեղծված հատուկ վերահսկվող և մեկուսացված կարգավորումներ կամ ենթակառուցվածքներ, որոնք նախագծված են՝ ընդօրինակելու կամ կրկնելու իրական միջավայրի պայմանները, որտեղ արտադրանքը կամ համակարգը պետք է տեղակայվի: Օգտագործվում են տարբեր տեսակի փորձարկումներ կատարելու նպատակով։
Testable statementsՓորձարկելի հայտարարություններՀայտնի են որպես ստուգելի վարկածներ կամ պնդումներ, որոնք կարող են էմպիրիկորեն հետազոտվել, չափվել կամ գնահատվել։ Այս պնդումները օգտագործվում են հետազոտական հարցերի և վարկածների ձևակերպման համար, որոնք կարող են փորձարկվել դիտարկման կամ տվյալների վերլուծության միջոցով:
TrendlineՄիտում, թրենդային գիծԳրաֆիկական ներկայացում է, որն օգտագործվում է տվյալների վերլուծության մեջ՝ տվյալների բազայի միտումները կամ օրինաչափությունները պատկերելու համար: Այն հաճախ ուղիղ կամ կոր գիծ է, որն արտացոլում է տվյալների ընդհանուր ուղղությունը կամ միտումը ժամանակի ընթացքում կամ տարբեր փոփոխականների միջև:
Usability testingՕգտագործելիության փորձարկումՀետազոտական մեթոդ՝ հիմնված օգտատերերի փորձառության վրա, օգտագործվում է ծառայությունների նախագծման ընթացքում՝ գնահատելու արտադրանքի, համակարգի կամ կայքի արդյունավետությունը։ Հիմնական նպատակը առկա խնդիրների ու բարելավման հնարավորությունների բացահայտումն է։
UserՕգտատերԾրագրային ապահովման, տեխնոլոգիայի և օգտատերերի փորձառության նախագծման համատեքստում «օգտատեր» տերմինը վերաբերում է անհատին կամ կազմակերպությանը, որը փոխազդում է համակարգի, ծրագրային հավելվածի, կայքի, արտադրանքի կամ ծառայության հետ:
User ExperienceՕգտատիրոջ փորձառությունՕգտատիրոջ ընդհանուր փորձառությունն է պրոդուկտի, ծառայության, համակարգի կամ ինտերֆեյսի (միջերեսի) հետ փոխազդելիս: Այն ներառում է գործոնների և տարրերի լայն շրջանակ՝ ներառյալ օգտագործելիությունը, մատչելիությունը, դիզայնը, ֆունկցիոնալությունը, օգտատերերի հուզական և հոգեբանական արձագանքները:
User needsՕգտատիրոջ կարիքներ
User ResearcherՕգտատերերի հետազոտողՄասնագետ, ով մասնագիտացած է հետազոտություններ անցկացնելու գործում՝ օգտատերերի վարքագծի, կարիքների, նախասիրությունների և ցավոտ կետերի վերաբերյալ պատկերացումներ կազմելու համար: Դա թույլ է տալիս հետագայում ծառայությունը նախագծել օգտատիրոջ կարիքներին առավելագույնս համապատասխան։
User satisfactionՕգտատերերի գոհունակությունՕգտատերերի բավարարվածության մակարդակն է, որն արտացոլում է, թե որքանով է արտադրանքը կամ ծառայությունը համապատասխանում օգտատերերի սպասումներին ու կարիքներին: Օգտատիրոջ գոհունակությունը հաճախ գնահատվում է հարցումների, հետադարձ կապի, փորձարկումների և հետազոտական այլ մեթոդների միջոցով։
Users storyՕգտատերերի պատմությունՕգտատերերի կարիքների արտացոլումն է մասնագիտական լեզվով, որը ծրագրային ապահովման հատկանիշների կամ ֆունկցիոնալության հակիրճ, ոչ պաշտոնական նկարագրությունն է օգտատիրոջ տեսանկյունից:
Users’ needsՕգտատերերի կարիքներԱյն անհատների կամ խմբերի հատուկ պահանջները, ցանկությունները կամ կարիքները, ովքեր փոխազդում են պրոդուկտի, ծառայության կամ համակարգի հետ: Այս կարիքների ըմբռնումն ու լուծումը էական նշանակություն ունեն օգտատերերի ակնկալիքները բավարարող և արժեք ստեղծող լուծումներ մշակելու և մատուցելու համար:
VendorՄատակարար, վաճառող, կատարող
VulnerabilityԽոցելիությունԾրագրային հավելվածի, համակարգի, ցանցի կամ սարքի թույլ կողմ կամ թերություն, որը կարող է շահագործվել վնասակար ծրագրերի կամ անձանց կողմից՝ համակարգի կամ տվյալների անվտանգությունը, ամբողջականությունը կամ հասանելիությունը վնասելու նպատակով։
Warming up questionsԱկտիվացնող (ջերմացնող) հարցերԹեթև, ընկերական հարցեր, որոնք տրվում են զրույցի կամ սոցիալական շփման սկզբում՝ հարաբերություններ հաստատելու, հարմարավետ մթնոլորտ ստեղծելու նպատակով և ներառում են ընդհանուր թեմաներ ու հետաքրքրություններ։
Waterfall methodsՀոսքային, աստիճանական կամ կասկադային մեթոդներՆախագծերի կառավարման ավանդական մեթոդի տեսակ
WCAGՎեբ բովանդակության մատչելիության ուղեցույցներՀաշմանդամություն ունեցող անձանց համար վեբ բովանդակությունն ավելի մատչելի դարձնելու միջազգայնորեն ճանաչված ստանդարտների և ուղեցույցների շարք: Այն տրամադրում է առաջարկություններ և չափորոշիչներ վեբ մշակողների, դիզայներների և բովանդակություն ստեղծողների համար՝ ապահովելու, որ կայքերը և վեբ հավելվածները օգտագործելի լինեն տարբեր հաշմանդամություն ունեցող անձանց համար՝ ներառյալ տեսողական, լսողական, ճանաչողական և շարժունակության խանգարումներ ունեցողները:
WebՎեբ, ցանց