Բովանդակություն
Ինչո՞ւ է սա կարևոր
Թվային ծառայություն ստեղծելիս անհրաժեշտ է ձևավորել փորձառու և բազմահմուտ (multi-skilled) թիմ: Կարևոր է թիմում ընդգրկել այնպիսի անձանց, որոնք հաշվետու են թիմին և իրավասու են որոշումներ կայացնել:
Այդպիսի թիմը միասնաբար է արձագանքում օգտատերերից ստացվող տեղեկատվությանն ու նրանց կարիքների փոփոխությանը: Դա իր հերթին նպաստում է որոշումների արագ կայացմանն ու բարելավում ծառայությունը:
Ինչպե՞ս կիրառել
Թիմում պետք է ներգրավվեն երկարաժամկետ ու կարճաժամկետ դերեր, որոնք կարող են փոփոխվել՝ ըստ թվայնացման ուղեցույցի քայլերի: Շատ կարևոր է թիմը ստեղծելիս առաջին հերթին ընտրել թվային ծառայության պատասխանատուի:
Մեկնաբանություններ