Բովանդակություն
Ինչո՞ւ է սա կարևոր
Հստակ չափորոշիչների սահմանումը կօգնի բացահայտել, թե որքանով են օգտատերերը գոհ առցանց ծառայությունից: Իսկ կատարողականի տվյալների մշտական վերլուծության շնորհիվ ծառայության հնարավոր խնդիրները կպարզվեն նախապես։
Հրապարակելով ծառայության կատարողականի տվյալները՝ դուք թափանցիկ կերպով կներկայացնեք հանրային միջոցներով ստեղծված ծառայությունների արդյունավետությունը: Այդպիսով հնարավոր կլինի համեմատել պետական տարբեր ծառայությունների որակը։ Դա նաև կօգնի որոշել, թե որ ծառայություններից են ավելի քիչ օգտվում, կամ որոնք են ավելի ծախսատար և այլն։
Ինչպե՞ս կիրառել
- Չափեք թվային ծառայության որակի գնահատման 4 հիմնարար ցուցանիշները՝ ամենաշատ այցելություններն ունեցող ծառայությունները (էջերը), առցանց ծառայություններից օգտվողների գոհունակությունը, հաջողված գործարքների մասնաչափը և ծառայության առցանց գործարքների մասնաչափը:
- Կիրառեք վերլուծական գործիքներ` կայքի կամ ծառայության տարբեր բաղադրիչների աշխատանքին հետևելու նպատակով:
- Օգտագործեք կատարողականի տվյալների վերլուծության արդյունքները՝ նոր առաջնահերթություններ սահմանելու և որոշումներ կայացնելու նպատակով։
Մեկնաբանություններ