Ինչո՞ւ է սա կարևոր

Հստակ չափորոշիչների սահմանումը կօգնի բացահայտել, թե որքանով են օգտատերերը գոհ առցանց ծառայությունից: Իսկ կատարողականի տվյալների մշտական վերլուծության շնորհիվ ծառայության հնարավոր խնդիրները կպարզվեն նախապես։

Հրապարակելով ծառայության կատարողականի տվյալները՝ դուք թափանցիկ կերպով կներկայացնեք հանրային միջոցներով ստեղծված ծառայությունների արդյունավետությունը: Այդպիսով հնարավոր կլինի համեմատել պետական տարբեր ծառայությունների որակը։ Դա նաև կօգնի որոշել, թե որ ծառայություններից են ավելի քիչ օգտվում, կամ որոնք են ավելի ծախսատար և այլն։

Ինչպե՞ս կիրառել

  • Չափեք թվային ծառայության որակի գնահատման 4 հիմնարար ցուցանիշները՝ ամենաշատ այցելություններն ունեցող ծառայությունները (էջերը), առցանց ծառայություններից օգտվողների գոհունակությունը, հաջողված գործարքների մասնաչափը և ծառայության առցանց գործարքների մասնաչափը:
  • Կիրառեք վերլուծական գործիքներ` կայքի կամ ծառայության տարբեր բաղադրիչների աշխատանքին հետևելու նպատակով:
  • Օգտագործեք կատարողականի տվյալների վերլուծության արդյունքները՝ նոր առաջնահերթություններ սահմանելու և որոշումներ կայացնելու նպատակով։

Գործիքներ և ձևանմուշներ

Ձեռք բերվող ծառայության տեխնիկական առաջադրանքում ներառվող տեքստեր՝ թվայնացման ստանդարտների պահանջների բավարարման համար