Բովանդակություն
Ինչո՞ւ է սա կարևոր
- Որոշ ծառայություններ թվայնացվել են, սակայն առցանց հարթակում շարունակում են օգտագործվել դիմումների թղթային ձևերը։
- Այդ ձևերի անփոփոխ կրկնօրինակումն առցանց հարթակում կարող է օգտատիրոջ համար ավելի բարդացնել և անհարմար դարձնել դրանց կիրառումը։
- Օգտատիրոջ լավագույն փորձառությունն ապահովելու համար առցանց ձևերը պետք է լինեն պարզ և կիրառելի։
Ինչպե՞ս կիրառել
- Դիմումների թղթային ձևերն առցանց հարթակում մի կրկնօրինակեք:
- Հետևեք առցանց ձևերի կազմման ուղեցույցին։
- Թվային ծառայությունը մշակելիս ուսումնասիրեք հավաքված տվյալներից յուրաքանչյուրի դերը (կարող եք կիրառել տվյալների քարտեզագրման մեթոդը):
- Եթե այլ պահոցներում առկա տվյալներ եք հավաքում, ապա ապահովեք դրանց անվտանգ ստացումը պահոցի պատասխանատուից։ Այդ նպատակով կարող եք օգտագործել փոխգործելիության հարթակը:
- Շատ դեպքերում դիմումի ձևն օրենքի մաս է կազմում, ուստի եթե ցանկանում եք այն փոփոխել, նախապես պարզեք՝ օրենքում փոփոխություն կատարելու կարիք կա, թե ոչ:
- Օգտատիրոջը միշտ տրամադրեք հստակ տեղեկատվություն այն մասին, թե ինչ է տեղի ունենալու դիմումը ներկայացնելուց հետո, օրինակ՝ երբ է նա ստանալու դիմումի պատասխանը, ինչպես է տեղեկացվելու իր դիմումի կարգավիճակի մասին և այլն։
- Դիմումի առցանց ձևերը փորձարկեք վերջնական օգտատերերի հետ, որպեսզի համոզվեք, որ նրանք կարողանում են հեշտությամբ կիրառել դրանք։
Մեկնաբանություններ
ՇՄ նախ-ն՝ Ռոզա Հովհաննիսյան on 2023-08-10 10:24:47
Ուղեցույց մշակող թիմ on 2023-08-28 19:10:04