Պետական ​​ծառայությունները պետք է մատչելի լինեն բոլորին։ Ծառայություններ նախագծելիս և մատուցելիս հասարակության բոլոր խմբերի կարիքները հաշվի առնելը հանրային ծառայություններ մատուցող մարմինների իրավական պարտավորությունն է։

Ծառայությունների ներառականությունն ու մատչելիությունը կարևոր է բոլոր օգտատերերի համար։ Օրինակ՝ տեքստերը պարզ և հասկանալի լեզվով շարադրելով՝ կօգնեք ինչպես շտապողներին, այնպես էլ այն մարդկանց, ովքեր դժվարանում են կարդալ։ Կամ ապահովելով ծառայության համատեղելիությունը էկրանի ընթերցիչների հետ՝ ծառայությունը մատչելի կդարձնեք նաև տեսողության խնդիրներ ունեցող օգտատերերին։

Ինչպե՞ս կիրառել

Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության թիմը պատրաստ է աջակցելու ծառայության կամ կայքի մատչելիության աուդիտ իրականացնելու հարցում։ Լրացուցիչ տեղեկությունների համար կապ հաստատեք մեզ հետ` ուղարկելով էլ․ նամակ info@isaa.am հասցեին:

Այս ստանդարտը գրվել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» հասարակական կազմակերպության հետ համատեղ։

Գործիքներ և ձևանմուշներ

  • Էկրանի ընթերցման համար նախատեսված ծրագրեր*

    Այս գործիքները կարող եք կիրառել՝ ստուգելու համար, թե որքանով է կայքը կամ ծառայությունը հասանելի էկրանընթերցիչով ընթերցվելու համար.

* Տեղեկատվությունը ներկայացված է անգլերեն։