Բովանդակություն
Ինչո՞ւ է սա կարևոր
Թվային ծառայություններից մարդիկ օգտվում են ամենատարբեր ժամերի և վայրերից, ուստի մշտապես պետք է ապահովել դրանց արագ ու անխափան աշխատանքը և հասանելիությունը բոլոր օգտատերերին։
Ինչպե՞ս կիրառել
- Իրականացրեք պատշաճ մոնիթորինգ՝ ծրագրային խնդիրները բացահայտելու և դրանց արձագանքելու նպատակով (Մոնիթորինգի համար առաջարկվող գործիքակազմի օրինակներ կարող եք գտնել այս հղումներով՝ Sentry Open source, Prometheus, Grafana, Netdata, Uptime Kuma, նյութերը ներկայացված են անգլերեն),
- ձեռք բերեք համաձայնություն այն մասին, թե ով է պատասխանատու տեխնիկական աջակցության համար օրվա բոլոր ժամերին, խնդիրները խմբավորեք՝ ըստ առաջնահերթությունների և կազմեք միջադեպերին արձագանքման հստակ ժամանակացույց պատասխանատու թիմի կամ ընկերության հետ (SLA – Service level agreement, նյութը ներկայացված է անգլերեն),
- տեխնիկականից զատ ապահովեք նաև քաղաքացիներին ընդհանուր աջակցության տրամադրումը, օրինակ, սպասարկման թեժ գծի ծառայության միջոցով,
- ծրագրային փոփոխություններ կատարելիս ապահովեք համակարգի բնականոն աշխատանքը՝ առանց զգալի ընդհատումների։ Օրինակ՝ ծրագրային փոփոխություններն իրականացրեք այն օրերին կամ ժամերին, երբ ըստ վերլուծական տվյալների՝ ծառայությունից ամենաքիչն են օգտվում,
- պարբերաբար իրականացրեք որակի ապահովման (QA) թեստավորումներ, ցանկալի է՝ ինքնաշխատ եղանակով (Ծառայության որակի ապահովման ուղեցույցը կարող եք գտնել այստեղ),
- թեստավորումները կատարեք իրական թվային ծառայությանը հնարավորինս մոտ միջավայրում (test environment)։
Մեկնաբանություններ
Արտավազդ Թարխանյան on 2023-10-30 17:04:47
Ուղեցույց մշակող թիմ on 2023-10-30 17:03:59
Կադաստրի կոմիտե on 2023-10-30 16:27:58
Ուղեցույց մշակող թիմ on 2023-10-30 16:36:52