Բովանդակություն
Քուքիները տվյալների փոքր ֆայլեր են, որոնք ուղարկելով օգտատիրոջ համակարգչին՝ վեբկայքը տեղեկություններ է պահում կայքից օգտվելու նրա փորձառության մասին։
Այս ուղեցույցը քուքիների կիրառության մասին է, սակայն դրան դուք պետք է հետևեք նաև օգտատիրոջ սարքի վրա տեղեկատվություն պահող այլ տեխնոլոգիաներ (օրինակ՝ HTML5 տեղային պահոց) օգտագործելիս:
Ինչպե՞ս կիրառել քուքիները
Քուքիների կիրառությունը հասցրեք նվազագույնին և վարեք դրանց օգտագործման թափանցիկ քաղաքականություն: Դրա համար դուք պետք է՝
- ընտրեք հնարավորինս քիչ քուքիներ և դադարեցնեք այն քուքիների կիրառությունը, որոնք այլևս անհրաժեշտ չեն,
- պահպանեք ձեզ անհրաժեշտ նվազագույն տեղեկատվությունը հնարավոր ամենակարճ ժամկետով,
- հրապարակեք քուքիների օգտագործման ձեր քաղաքականությունը՝ դրանց մասին տեղեկացնելով օգտատերերին,
- ստանաք օգտատերերի համաձայնությունը նախքան քուքիներ օգտագործելը, եթե դրանք էական չեն ծառայության տրամադրման համար:
Ինչպե՞ս ծանուցել քուքիների մասին
Դուք կարող եք օգտվել «Հենակետ» դիզայն համակարգում ներկայացված՝ քուքիների մասին ծանուցման (cookie banner) օրինակից (խնդրում ենք հղումով անցնելուց հետո սպասել մի քանի վայրկյան, ապա բացված ձախ մենյուից ընտրել Cookie Notification էջը)։
Ծանուցման «Կարդալ ավելին» հղման համար դուք պետք է ստեղծեք ավելի մանրամասն էջ, որը կպարունակի տեղեկատվություն ձեր կողմից օգտագործվող բոլոր քուքիների մասին՝ ներառյալ նրանք, որոնց համար անհրաժեշտ է ստանալ օգտատերերի համաձայնությունը։
Որտե՞ղ կիրառել քուքիները
Կիրառեք քուքիներ միայն ձեր սկզբնական դոմեյնով կայք այցելած օգտատերերի համար։ Այսինքն՝ քուքիները պետք է կիրառել www.yourdomain.gov.am տիրույթում, այլ ոչ թե .gov.am ընդհանուր տիրույթում։
Միայն պատկերներ կամ JavaScript ֆայլեր պարունակող էջերում խուսափեք քուքիների կիրառումից, քանի որ դրանք կերկարաձգեն էջի բեռնման և օգտատերերի արձագանքման ժամանակը։
Դուք պետք է ուղարկեք միայն «Secure», իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև «HttpOnly» հատկանիշներով քուքիներ։ Այդպիսով լրացուցիչ տեղեկատվություն կունենաք այն մասին, թե ինչպես պետք է դիտարկիչները աշխատեն քուքիներով։
Գործիքներ և ձևանմուշներ
Քուքիների ծանուցման օրինակ (cookie notification). խնդրում ենք հղումով անցնելուց հետո սպասել մի քանի վայրկյան, ապա բացված ձախ մենյուից ընտրել Cookie Notification էջը:
Մեկնաբանություններ