Բովանդակություն
Ինչո՞ւ է սա կարևոր
Օգտատերերը պետք է կարողանան հեշտությամբ գտնել իրենց անհրաժեշտ ծառայությունը և տեղեկատվությունը։ Նրանք այցելում են պետական կայքեր՝ կյանքի տարբեր իրավիճակներում որևէ գործողություն իրականացնելու նպատակով (թոշակ ստանալու համար դիմումի ներկայացում, հարկերի վերաբերյալ տեղեկատվության ստացում, ծննդյան գրանցում և այլն):
Որոշ դեպքերում օգտատերը հստակ գիտի, թե որ ծառայությունն է իրեն անհրաժեշտ, և ցանկանում է կայքում արագ գտնել այն։ Իսկ գտնելուց հետո նրա նպատակը դիմումը հնարավորինս արագ լրացնելն է։
Այլ դեպքերում օգտատերը կարող է չիմանալ, թե կոնկրետ որ ծառայությունն է անհրաժեշտ։ Նա կարող է օգնության կարիք ունենալ կյանքի որևէ իրադարձության հետ կապված գործընթացները հասկանալու հարցում (օրինակ՝ որոնք են Հայաստան մեքենա ներմուծելու հերթական քայլերը)։
Ուստի պետական մարմինները պետք է ապահովեն, որ կայքերում տեղեկատվությունը լինի հեշտ որոնելի և ներկայացված հնարավորինս հակիրճ ու պարզ։
Ինչպե՞ս կիրառել
- «Ծառայություններ» բաժինը տեղադրեք պաշտոնական կայքի մենյուի առաջին տեղում։
- Ստեղծեք պարզ վեբ էջ՝ առցանց ծառայությունները պարզ և մատչելի ձևով ներկայացնելու համար։
- Ծառայության համար մշակեք պարզ և հասկանալի անվանում։
- Թվային ծառայությունները և ծառայությունների մենյուն տեխնիկապես առանձնացրեք պաշտոնական կայքից: Սա նշանակում է, որ թվային ծառայության կողմից կիրառվող տեխնոլոգիական հարթակը պետք է տարանջատված լինի պաշտոնական կայքից (այսինքն՝ չպետք է կիրառվեն միևնույն բազան, կոդը և դոմեյնը)։
- Թվային ծառայություններն ու ուղեկցող տեղեկատվությունը պետք է հասանելի լինեն հայերեն, անգլերեն և ռուսերեն։
- Յուրաքանչյուր ծառայություն պետք է ունենա իր եզակի հղումը և հասանելի լինի միայն այդ հղմամբ, օրինակ՝ passport.service.gov.am/դիմում։ Դա հետագայում թույլ կտա անհատական հղումով ծառայությունը տեղադրել պետական ծառայությունների ազգային հարթակում:
- Աշխատանքը սկսելուց առաջ վերլուծեք ծառայության ամբողջ ընթացքը՝ իրականացնելով գործընթացների քարտեզագրում։
- Գրեք իրատեսական և հստակ տեխնիկական առաջադրանքներ։
Մեկնաբանություններ
Արմեն Գևորգյան on 2023-08-14 12:16:36
Ուղեցույց մշակող թիմ on 2023-08-28 19:41:46
Աշոտ Եղիազարյան on 2023-08-02 12:01:37
Ուղեցույց մշակող թիմ on 2023-08-07 09:41:05