Բովանդակություն
Թվային ծառայության համար ճիշտ անվանում ընտրելը շատ կարևոր է: Դրա շնորհիվ օգտատերը հասկանում է ծառայության նպատակը և առցանց որոնման արդյունքում հեշտությամբ գտնում այն։
Ծառայությունների հաջողված անվանումներ ստեղծելու նպատակով․
- ընտրեք բառեր, որոնք կիրառվում են օգտատերերի առօրյայում,
- հաշվի առեք օգտատերերի հետազոտությունների արդյունքները,
- նկարագրեք ոչ թե տեխնոլոգիան, այլ ծառայության նպատակը,
- ընտրեք անվանում, որը փոխելու կարիք չի առաջանա տեխնոլոգիայի փոփոխության պարագայում,
- կիրառեք գործողություն արտահայտող բառեր,
- խուսափեք պետական մարմինների, կազմակերպությունների կամ կոնկրետ պրոդուկտի անվանումներն օգտագործելուց։
Հաջողված օրինակներ
- «Գրանցվել որպես իրավաբանական անձ»
- «Գրանցվել որպես անհատ ձեռնարկատեր»
- «Դիմել եկամտային հարկի վերադարձի համար»
- «Թարմացնել անձնագիրը»
- «Գտնել աշխատանք»
Թվային ծառայությունների անվանման ձախողված օրինակ է «Էլ․ վճարման համակարգ»-ը: Այն ընդգրկում է պրոդուկտի անվանում, որը կարող է անհասկանալի լինել օգտատերերին։ Առավել նպատակահարմար կարող է լինել «Առցանց վճարել պետական ծառայությունների համար» անվանումը, քանի որ ընդգրկում է գործողություն նշող բառ և նկարագրում է, թե ինչ է անելու օգտատերն այդ ծառայության միջոցով։
Մեկնաբանություններ
Աշոտ Եղիազարյան on 2023-08-02 13:05:35
Ուղեցույց մշակող թիմ on 2023-08-09 10:39:13