Page contents:
Ի՞նչ են վերլուծական գործիքները
Վերլուծական գործիքները ծրագրային ապահովման տեսակներ են, որոնք կարող են տեղադրվել ձեր կամ այլ կազմակերպության սերվերի վրա։ Դրանք օգնում են բացահայտել թվային ծառայության ներկա վիճակը, հաշվարկել դրա որակի գնահատման 4 հիմնարար ցուցանիշները (ինչպես նախատեսված է թվայնացման 4-րդ սկզբունքով), և տրամադրում են կարևոր տեղեկություններ հետևյալի մասին՝
- ո՞ր էջեր կամ ծառայություններ են առավել շատ այցելում օգտատերերը,
- ծառայության ո՞ր հատվածներում են օգտատերերը դժվարություններ ունենում,
- ծառայության ո՞ր մասերը բարելավման կարիք ունեն։
Ուստի գործարկելուց հետո ծառայությունն անհրաժեշտ է պարբերաբար վերլուծել՝ վերը նկարագրված տեղեկությունները բացահայտելու և ծառայությունը մշտապես բարելավելու համար:
Առաջարկվող վերլուծական գործիքներ
Կան վերլուծական բազմաթիվ գործիքներ, որոնցից ամենատարածվածը “Google Analytics”-ն է։ Այն հասանելի է միայն ամպային հոսթինգի ձևաչափով: Այս գործիքը կիրառելիս դուք պետք է վստահ լինեք, որ այն չի հավաքում և չի մշակում օգտատերերի անձնական տվյալները։
Որպես սերվերի վրա տեղակայվող լուծում կարող եք դիտարկել “Plausible Analytics”-ը։ Այն կարող է կիրառվել մեկ կամ մի քանի ծառայությունների համար։ Այս դեպքում պետք է նաև հաշվի առնել, թե ով է լինելու ծառայության պատասխանատուն։
Comments