Page contents:
Ինչո՞ւ է սա կարևոր
Ճկուն (agile) մեթոդների կիրառությամբ ծառայությունը ստեղծվում է քայլ առ քայլ, ապա փորձարկվում և գործարկվում է ըստ փուլերի՝ պահպանելով հետադարձ կապն օգտատերերի հետ։ Ծառայության և թիմի աշխատանքը ճկուն մեթոդներով կազմակերպելով՝ կարող եք կանխել ծառայության գործարկումից հետո առաջացող բազմաթիվ խնդիրներ։
Ինչպե՞ս կիրառել
- Թվային ծառայության նախագծման և գործարկման աշխատանքները կազմակերպեք ճկուն մեթոդներով, այսինքն՝ աշխատանքային գործընթացներին զուգահեռ ստուգեք, ուսումնասիրեք և բարելավեք ծառայությունը։
- Թիմի հետ կազմակերպեք ամենօրյա քննարկումներ՝ աշխատանքների ներկա ընթացքը հասկանալու համար։
- Կիրառեք թիմի աշխատանքները կառավարող գործիքներ, որոնք թույլ կտան ունենալ հասանելիություն, օրինակ, ծառայությունը ծրագրավորող մասնագետների թիմի աշխատանքներին և հետևել առաջադրանքների կատարմանը։
- Կիրառեք ճկուն մեթոդներով կառավարման մեխանիզմներ և համոզվեք, որ համապատասխան պատասխանատու անձինք լիովին տեղյակ են ծառայության հետ կապված գործընթացներին:
- Գնահատեք աշխատանքների առաջընթացը և կազմեք հաշվետվություններ։
Comments