Ի՞նչ են վերլուծական գործիքները

Վերլուծական գործիքները ծրագրային ապահովման տեսակներ են, որոնք կարող են տեղադրվել ձեր կամ այլ կազմակերպության սերվերի վրա։ Դրանք օգնում են բացահայտել թվային ծառայության ներկա վիճակը, հաշվարկել դրա որակի գնահատման 4 հիմնարար ցուցանիշները (ինչպես նախատեսված է թվայնացման 4-րդ սկզբունքով), և տրամադրում են կարևոր տեղեկություններ հետևյալի մասին՝

  • ո՞ր էջեր կամ ծառայություններ են առավել շատ այցելում օգտատերերը,
  • ծառայության ո՞ր հատվածներում են օգտատերերը դժվարություններ ունենում,
  • ծառայության ո՞ր մասերը բարելավման կարիք ունեն։

Ուստի գործարկելուց հետո ծառայությունն անհրաժեշտ է պարբերաբար վերլուծել՝ վերը նկարագրված տեղեկությունները բացահայտելու և ծառայությունը մշտապես բարելավելու համար:

Առաջարկվող վերլուծական գործիքներ

Կան վերլուծական բազմաթիվ գործիքներ, որոնցից ամենատարածվածը “Google Analytics”-ն է։ Այն հասանելի է միայն ամպային հոսթինգի ձևաչափով: Այս գործիքը կիրառելիս դուք պետք է վստահ լինեք, որ այն չի հավաքում և չի մշակում օգտատերերի անձնական տվյալները։

Որպես սերվերի վրա տեղակայվող լուծում կարող եք դիտարկել “Plausible Analytics”-ը։ Այն կարող է կիրառվել մեկ կամ մի քանի ծառայությունների համար։ Այս դեպքում պետք է նաև հաշվի առնել, թե ով է լինելու ծառայության պատասխանատուն։

Գործիքներ և ձևանմուշներ